Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունները «բազմաթիվ ուղղություններով զգալի առաջընթացի» են հանգեցրել։ Այս մասին Վաշինգտոնից վերադառնալու ճանապարհին, ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը նախօրեին հանդիպում է անցկացրել ԱՄՆ առաջնորդի հետ Սպիտակ տանը։               
 

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը քանդելուց առաջ, չէ՞ր կարելի աշխատանքներում գրագետ շինարարներ և կոնստրուկտորներ ընդգրկել

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը քանդելուց առաջ, չէ՞ր կարելի աշխատանքներում գրագետ շինարարներ և կոնստրուկտորներ ընդգրկել
10.09.2025 | 12:31

Փաստորեն, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ պետական այրերը սկզբից քանդում են մշակութային կոթողները, հետո բացահայտում, որ կոպտագույն սխալներ ունեն նախագծերում և տարիներով կանգ առնում ու լքում պետական հուշարձանը։ Մեր ազգի մեծության՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը քանդելուց առաջ, չէ՞ր կարելի աշխատանքներում գրագետ շինարարներ և կոնստրուկտորներ ընդգրկել, որոնք կասեին, շենքի պատերը կրկնակի հարկեր ավելացնելու ենթակա՞ են, թե՞ ոչ։ Գոնե աղբը տարածքից հեռացրեք, դուք ամոթ ունե՞ք։ 2023-ի սեպտեմբերից քարուքանդ արեցիք թանգարան-ինստիտուտը և հեռացաք։

Հ. Թումանյանի ընտանիքից և հայ ազգից ամաչեք ձեր փնթի ձեռագրի համար։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը (Երևան, 1953 թ․-ից) համարվում է Հայաստանի մշակութային կոթողներից մեկը։ Այն պաշտոնապես ընդգրկված է Հայաստանի Հանրապետության պետական մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում։

Քրիստինա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=VJDJ48-gRZk

Դիտվել է՝ 1835

Մեկնաբանություններ